Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Զաքիր Հասանովը կմասնակցի «ԹԵԽՆՈՖԵՍՏ 2024» ավիացիայի, տիեզերագնացության և տեխնոլոգիաների փառատոնին:
Այցի շրջանակներում նախատեսված է նաև Հասանովի հանդիպումը թուրք գործընկերոջ հետ։