ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում:

«ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել է 12 վարույթ, որոնց արդյունքում 10 վարույթով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար, իսկ 2 վարույթ դեռևս գտնվում են քննության փուլում։

Վարույթներով արձանագրվել է, որ «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել Տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների  միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ 3343-2017) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Մասնավորապես, այդ ապրանքներում  պակաս է եղել լուծված չոր նյութերի զանգվածային մասը և/կամ ավել է եղել քլորիդների զանգվածային մասը: Այդ ապրանքներն են՝

–     «MAR FOOD»

–     «Домашние секреты»

«AS FOOD»

–     «MAYRIK FOOD»

–     «MG FOOD»

–     «Эко Солт»

–     «RAGMAK»

–     «Сеньор Помидор»

–     «SHAPARAK»

–     «VILFOOD»

–     «Green Land»

–     «Кубанские просторы»