Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացնում է, որ դոցենտ ու գիտությունների թեկնածու դասախոսների աշխատավարձերը կբարձրանան։
««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին հաստատմանն եմ ներկայացրել դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացման առաջարկությունը, որը հավանության է արժանացել:
Որոշման համաձայն՝ դոցենտ, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 66.5%-ով, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 66%-ով։
Արդյուքնում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:
Պոլիտեխնիկի կառավարման բոլոր մարմինների և մեր բոլոր բարերարների վերջին 3 տարիների կատարած մեծածավալ արդյունավետ աշխատանքները և համատեղ իրականացրած բարեփոխումների ծրագրերը ստեղծել են նման հնարավորություն աշխատավարձների էական բարձրացման տեսքով:
Մեր ուշադրության ու հոգածության ներքո են լինելու բոլոր այն ծրագրերը, որոնց շնորհիվ Պոլիտեխնիկը իբրև ակադեմիական աշխատաշուկա կդառնա ավելի գրավիչ և մրցունակ բոլոր իմաստներով»։

