ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք. ԵՏՀ կոլեգիայի նախագահ

ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտջան Սագինտաևը՝ Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով։

Նրա խոսքով, համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Կառավարությունների ղեկավարներն այսօր հաստատել են 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը։ Այսպիսով, ԵԱՏՄ-ում ձևավորվում է միասնական տրանսպորտային տարածք և տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա։