Արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնող մարդը պետք է լինի քաղաքական թիմից․ Արփի Դավոյան
«Կարծում եմ, որ արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր պաշտոն է և այնտեղ գտնվող մարդը պետք է լինի քաղաքական թիմից»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի կողմից ներկայացված հրաժարականին։
ՔՊ-ական պատգամավորը չցանկացավ մեկնաբանել այն խոսակցությունները, թե Գրիգոր Մինասյանի հրաժարականի պատճառը որոշ պատգամավորների հետ անձնական դրդապատճառներն են։
«Կատարել ենք վերահսկողական գործառույթ և դա մանրամասնելու համար երկար ժամանակ է պետք։ Ես հիմա նպատակահարմար չեմ համարում։ Մեկ օրվա մեջ ի հայտ չեն եկել այդ մտահոգությունները, հետևաբար դրա մասին խոսել, որ երեկ է քննարկվել, ճիշտ չէ»,- ասաց նա։

