Երևանում ընթանում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը
Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ընթանում են երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։
Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձևաչափով։ Բանավեճերի և ելույթների թեմաներն են.
- ենթակառուցվածքը և լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները և լուծումները,
- իրավակիրառ պրակտիկան և հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրային հարթակները,
- բիզնեսի և պետության շահերի հավասարակշռությունը, էլեկտրոնային առևտրի տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում,
- ապրանքների անվտանգությունը էլեկտրոնային հարթակներում, աշխատանքի միասնական շուկան,
- զարգացման հեռանկարները։
Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։ Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Այնուհետև տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։

