Երևանում ընթանում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը

Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ընթանում են երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։

Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձևաչափով։ Բանավեճերի և ելույթների թեմաներն են.

  • ենթակառուցվածքը և լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները և լուծումները,
  • իրավակիրառ պրակտիկան և հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրային հարթակները,
  • բիզնեսի և պետության շահերի հավասարակշռությունը, էլեկտրոնային առևտրի տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում,
  • ապրանքների անվտանգությունը էլեկտրոնային հարթակներում, աշխատանքի միասնական շուկան,
  • զարգացման հեռանկարները։

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։ Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Այնուհետև տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։