Թուրքիան ձգտում է ՄԱԿ ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. Էրդողան
Անկարան ձգտում է ստանալ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։ Այս մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիան ձգտում է դառնալ մշտական անդամ (ՄԱԿ անվտանգության խորհրդի), սակայն դեռևս ոչ մի արդյունքի չի հասել այս հարցում»,- ասել է նա՝ Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Անվտանգության խորհրդի ներկայիս մշտական անդամներն աջակցություն չեն ցուցաբերում այս ուղղությամբ Թուրքիայի ձգտումներին։
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներն են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ՌԴ-ը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան:

