Հարգանքի տուրք «Եռաբլուրում» 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի  միջոցառմանը: Այս մասին  հայտնում են ՀՀ ՊՆ-ից։