Սամվել Շահրամանյանն արցախցիների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր»

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ արցախցիների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նրան ուղեկցում էին Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ու այլ արցախցի պատգամավորներ:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմում զոհված զինվորականների շիրիմներին,  ողջունեցին որդիների կորուստը սգացող հարազատներին։

Նշենք, որ այսօր «Եռաբլուր» են այցելել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ևս, մասնավորապես, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բազմաթիվ զինվորականներ, նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ: