Միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների համար
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․
Սեպտեմբերի 27-ին, ժամը 17։00 -ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում (Աբովյան և Սայաթ-Նովա խաչմերուկ) հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կկատարվի միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների ու նրանց տունդարձի համար։
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին, հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց Ռուբեն Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի նախկին քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի հայեր:

