Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ սեպտեմբերի 19-25-ն ընկած հատվածում։
Ըստ այդմ, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
◾Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին,
◾Արաբկիրում՝ սեպտեմբերի 20-ին,
◾Շենգավիթում՝ սեպտեմբերի 22-ին և 24-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾Շենգավիթում՝ սեպտեմբերի 23-ին,
◾Կենտրոն վարչական շրջանում, Նոր Նորքում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

