Տարածաշրջանը վերածվում է վառոդի տակառի. Սերգեյ Մելքոնյան

Իսրայելական նոր զինատեսակներն արդեն Ադրբեջանում են։ Այս մասին գրում է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Նա հիշեցնում է, որ այս սեպտեմբերի ընթացքում սա առնվազն զենքով և ռազմական տեխնիկայով բեռնված երրորդ թռիչքն է Իսրայելից։

«Կարող ենք արձանագրել, որ Բաքուն ինտենսիվ ռազմականացման ծրագիր է իրականացնում։ Տարածաշրջանը վերածվում է վառոդի տակառի»,-գրել է նա։