Ալեն Սիմոնյանը Ժնևում երկկողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերին Ժնևում երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Միջխորհրդարանական միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը:

Քննարկելու են տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը:

Նշենք՝ Սիմոնյանը և Գաֆարովանհանդիպել են մինչ այդ՝ մայիսի 16-ին: Սա կլինի նրան երրորդ հանդիպումը։