Իսրայելը հարվածել է Բեյրութին
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Ավիահարվածի թիրախը եղել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հրամանատարներից մեկը, որի ճակատագրի մասին տեղեկություն առայժմ չկա:
Խոսքը «Հըզբոլլահ»-ի հրթիռային ստորաբաժանման ղեկավարի մասին է:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկվանից Լիբանանի տարածքում Իսրայելի պաշտպանության բանակի լայնածավալ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, կա 1835 վիրավոր։



