Միրզոյանն Ալժիրի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Ատտաֆի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման հարցում։