Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածից զոհվել է 5 երեխա
Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին: Հայտնել է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Օգտատերերը սոցցանցերում հրապարակել են իսրայելական հարձակման հետևանքների կադրերը:
Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է 5 երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում են ԶԼՄ-ները։
Իսրայելական բանակի Galei IDF ռադիոկայանը ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածի թիրախը եղել է «Հըզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար, ռազմական խմբավորման ղեկավարի տեղակալ Նաիմ Քասեմը: Նա չճշտված տեղեկություններով՝ զոհվել է։
«ՌԻԱ Նովոստիի» կադրերն այստեղ։

