«Արցախ, սեպտեմբերի 19. ընդհատված մանկություն»․ «Հետք»-ի ֆիլմը (տեսանյութ)

Արցախի հայաթափումից մեկ տարի է անցել։ Իրադարձությունների ընդգրկունությունը ստվերում թողեց առանձին ընտանիքների անձնական ողբերգությունը։ Փրկվածներն այսօր միայնակ են իրենց կորստի հետ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվեց 20 խաղաղ բնակիչ, այդ թվում 6 երեխա. Միքայել Ղազարյանը, Նվեր Ղազարյանը, Սերգեյ Հովոյանը, Դավիթ Ալեքսանյանը, Գոռ Առուստամյանը և Արեգ Գասպարյանը։

«Հետք»-ի ֆիլմը