ՀԱՊԿ-ից եկող սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներկայությունը սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։
«Ինձ թվում է, որ դրանք (հայտարարությունները) հակասում են ողջամտությանը և իրականությանը։ Որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում են այնտեղ (ՀԱՊԿ-ում)»,-Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակներում ասել է Զախարովան և հավելեց. «Եթե դեռ մնում են, նշանակում է, որ դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է «դուրս գալիս Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը։
Հասարակական գործիչներին այդ պատճառով տրված են լիազորություններ, և դրա համար էլ ժողովուրդը նրանց է պատվիրակում իշխանությունը, որպեսզի նրանք իրենց պատասխանատու պահեն և հայտարարություններ անեն՝ ելնելով ժողովրդի կամքից և երկրի շահերից։ Այդ ամենը պետք է ձևակերպել և հայտնել սեփական վերաբերմունքը մի կազմակերպության վերաբերյալ, որը մասնակից երկրների նկատմամբ իրեն դրսևորել է չափազանց պատասխանատու և արժանապատիվ»։
Պաշտոնյայի խոսքով, Հայաստանը պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից, որոնք վաղուց մասնագիտացել են գունավոր հեղափոխությունների հրահրման ոլորտում: «Արևմուտքը հեշտությամբ դավաճանում է նրանց, ում երեկ համարում էր համախոհներ: Որպես օրինակ տեսեք՝ Արևմուտքն ինչ արեց Վրաստանի հետ», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

