Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի, Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով ավագ պատասխանատու Քրիստին Փրինսի հետ: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: