Ինչո՞ւ Սեժուրնեն Երևանում «հիշեց» Ռուսաստանին

Բաքու ժամանող արևմտյան պաշտոնյաներն իրենց հրապարակային խոսքում շեշտը դնում են երկկողմ օրակարգերի վրա:

Արևմտյան մեր գործընկերները Երևանում իրենց պարտքն եմ համարում հակառուսական հայտարարություններ հնչեցնելը:

Բացառություն չէր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի ասուլիսը:

Սա ցուցիչ է մեր իշխանության, նրա քաղաքականության որակի կամ դրա բացակայության:

Արևմուտքը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց վիրավորական է նրա հետ դիալոգի բովանդակության հիմքում դնել բացառապես հակառուսականությունը:

Դա է պատճառը, որ արևմտյան գործընկերները մեզ «վաճառում» են էդ «էժան ապրանքը»:

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց