Ռումբի մասին կեղծ ահազանգեր են ստացվել

ՆԳՆ-ը ահազանգեր է ստացել, որ «Դալմա Գարդեն մոլ»-ում, ապա նաև «Ռոսիա մոլ»-ում ռումբ կա տեղադրված։

Ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգերը կեղծ են։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: