Իշխանությունները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են այն ուղղություններով, որոնք հնարավորություն են տալիս պահպանել իշխանությունը

Բանակը իշխանության  համար մղվել է երկրորդ պլան

Իշխանությունները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են այն ուղղություններով, որոնք հնարավորություն են տալիս պահպանել իշխանությունը։ Այսօր «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իրավիճակի բավականին մանրազննին դիտարկումը և վերլուծությունը, տեղում դաշտային աշխատանքները  ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակները ոչ միայն ուղղված են եղել բանակցային գործընթացքում առավելություն ապահովելուն կամ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսելուն, այլ  2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով, որովհետեւ բոլոր այն ուղղությունները՝ Սյունիք, Վայոց Ձոր, կամ Գեղարքունիք, որտեղ եղել է ագրեսիա, որտեղ եղել է առաջխաղացում, օկուպացիա, դրանք ունեցել են կոնկրետ նպատակներ՝ այն է, վերահսկողություն ունենալ ՀՀ կարեւորագույն կոմունիկացիաների, ենթակառուցվածքների նկատմամբ, կամ դիտարկման տակ առնել այն կարեւոր հանգույցները, որոնք ապահովում են երկրի կենսունակությունն ու անվտանգությունը»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունները հիմնական ռեսուրսը կենտրոնացնում են բոլոր այն ուղղություններով, որոնք հնարավորություն են տալիս պահպանել իշխանությունը։
«Բանակը նրանց համար մղվել է երկրորդ պլան: Բնականաբար այն թիրախավորումները, որոնք այս վերջին 6 տարիներին եղել են ԶՈՒ նկատմամբ, չէին կարող իրենց հոգեբական ազդեցությունը չունենալ, և այսօրվա դերը, որ տրված է զինված ուժերին, չենք կարող ակնկալել բարեփոխումներ»,- ասաց պատգամավորը։