Նոր ջրային թնդանոթների համակարգը կանխում է փոշու հոսքը հանքավայրից դուրս (տեսանյութ)

Սեպտեմբերի 7-ը նշվում է որպես «Մաքուր օդի միջազգային օր», որը հաստատվել է ՄԱԿ-ի կողմից 2019թ․ դեկտեմբերի 19-ին։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այդ առիթվ գրում է․

«Մեր ընկերության բնապահպանական ուղղությամբ իրականացվող խոշոր նախագծերից մեկը «փոշու կառավարման» ծրագիրն է։ Նոր ջրային թնդանոթների համակարգը կանխում է փոշու հոսքը հանքավայրից դուրս։

Բացահանքում արդեն տեղադրված են չորս թնդանոթներ, մինչև տարվա վերջ կտեղադրվեն ևս երեքը, իսկ 2025թ․-ին նախատեսվում է 5-7 հատ նոր ջրային թնդանոթի տեղադրումը։

Ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ընկերություններում»։