Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները դուրս էին եկել բողոքի
ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 6-ին կրկին բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք կարճ ժամանակով փակեցին Ազատության պողոտան։ Նշենք, որ տևական ժամանակ է գիտնականները բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից։
Քիմիայի ինստիտուտի հարևանությամբ՝ հենց այն տարածքում, որտեղ նախկինում ինստիտուտին պատկանող ջրավազանն է եղել, ակտիվ շինարարություն է կատարվում՝ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է կառուցում։
Այս տարվա ապրիլին շինարարությունը դադարեցվել էր, սակայն օգոստոսին այն վերսկսվել է:

