Որպեսզի Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը բարետես տեսնի, Մարգահովտից բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել

Որպեսզի Նիկոլ Փաշինյանը Կիրանցի նորակառույց դպրոցը բարետես տեսնի, Մարգահովտից բանվորներ են բերել, օրական 25 հազար դրամ վճարել: Այդ մասին հայտնում է տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը

«Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց։

Կիրանց գյուղից լրագրողիս հայտնեցին՝ որպեսզի նոր ձևավորված սահմանից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցի շրջակայքի բարեկարգումն ավարտեն ու Նիկոլ Փաշինյանը բարետես տեսարան տեսնի, հանրապետության տարբեր վայրերից , այդ թվում՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից Կիրանց բանվորներ են բերել, նրանց օրական 25 հազար դրամ վճարել»,- մանրամասնել է լրագրողը։