Առուշ Առուշանյանի ազատազրկման հարցը քննելու դատական նիստը հետաձգվեց

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ազատազրկման հարցը քննելու դատական նիստը հետաձգվեց։ Դատարանը այն տեղափոխեց սեպտեմբերի 10-ին, քանի որ դատավորը հայտարարեց, որ շատ ծանրաբեռնված է՝ այլ դատական նիստ ուներ նշանակված։
Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ու կկայացնի որոշում, քանի որ այդ օրը որոշում կայացնելու վերջնաժամկետն է։