Էրդողանն ընդունել է Կրեմլի հրավերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի իշխանությունների հրավերը՝ մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջարկը փոխանցվել է թուրքական կողմին, Էրդողանն այն ընդունել է»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ուշակովը։
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, աշխատանքները շարունակվում են։
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։

