Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի

Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

«Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Հուսով եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, քանի որ այն կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար։ Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործում», – հավելել է նա։