Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, մեկ ազգ, Ադրբեջանի ուժը մեր ուժն է․Թուրքիայի պաշտպանության նախարար

Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Թուրքիայի ուժը Ադրբեջանի ուժն է, այդ մասին հայտարարել է  Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Ադրբեջանական բանակն ապացուցել է, որ անփոխարինելի ուժ է Կովկասում կայունության տեսանկյունից։

Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, մեկ ազգ, որոնք կապված են պատմական, մշակութային և եղբայրական կապերով: Պատմության ընթացքում այս երկու եղբայրական պետությունները կիսել են և ուրախությունները, և վիշտերը, աջակցել են միմյանց դժվար ժամանակներում և միշտ ուս ուսի են կանգնել՝ անկախ ամեն ինչից: Այս եղբայրական կապերն ապահովում են սերտ համագործակցություն և համերաշխություն Թուրքիայի և Ադրբեջանի միջև, որոնք շարունակում են ամրապնդվել օրեցօր: Մենք գիտենք, որ Ադրբեջանի ուժը մեր ուժն է, Իսկ Թուրքիայի ուժը՝ Ադրբեջանի ուժը։ Թուրքիան միշտ եղել է և կմնա Ադրբեջանի կողքին»,-հայտարարել է նա։