Ռուսաստանում հրդեհի պատճառով առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 200 մարդ

Ուլյանովսկի «Վերսալ» առևտրի կենտրոնում հրդեհի պատճառով մոտ 200 մարդ տարհանվել է:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Ուլյանովսկի «Վերսալ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին տեղեկությունը ԱԻՆ-ը ստացել է Մոսկվայի ժամանակով 18:59-ին։ Ժամը 19:21-ին հրդեհը մարվել է։

«Մոտ 200 մարդ ինքնուրույն լքել է տարածքը»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունից։