Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ խփել են ռուսական Սու-25 ինքնաթիռը

«Կրամատորսկի ուղղությամբ մեր զինվորականները խփել են ռուսական Սու-25 ինքնաթիռը, որը փորձում էր գնդակոծել պաշտպանության ուժերի դիրքերը»,- տեղեկացրել է «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական զորախումբը, փոխանցում է rbc.ua-ն։

ՌԴ ՊՆ-ը այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել։

Սու-25-ը նախատեսված է ցամաքային զորքերին աջակցելու համար մարտադաշտի վերեւում, ինչպես նաեւ ոչնչացնելու համար շարժական եւ անշարժ ցամաքային օբյեկտները նախանշված կոորդինատներով։