Ալիևի նախկին թիկնապահին մահացած են գտել Թուրքիայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի Այդըն քաղաքի առողջարանային շրջանի հյուրանոցում։ Այս մասին գրում է Türkiye թերթը:

«Իր հյուրանոցային համարում մահացած են գտել 50-ամյա Մահիր Մամեդովին, որը ժամանակին եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը: Մամեդովի մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի դիահերձումից հետո»,-գրում է թերթը։