Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի։
Փաստաթղթերը հանձնաժողովին է ուղարկել Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն: Նա Տելեգրամի հիմնադրին համարում էնոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանի առաջնորդ․
«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի», – գրել է Կլիմենկոն։
Բացի այդ, նա Տելեգրամի հիմնադրին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի Դուբայի ներդրումային համաժողովին ՝ որպես խոսնակ: Ընդ որում, նա կարող է Համաժողովին մասնակցել հեռակա կարգով, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից։

