Հորդանան գետի արևմտյան ափին մարտեր են ընթացել ՑԱԽԱԼ-ի և պաղեստինյան խմբավորումների միջև
Ամբողջ գիշեր Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգային մարտեր են ընթացել ՑԱԽԱԼ-ի և պաղեստինյան խմբավորումների միջև։
ՑԱԽԱԼ-ը լայնածավալ գործողություն է սկսել արևմտյան ափի հյուսիսում: Իսրայելական լրատվամիջոցները հայտարարում են այս ներխուժումը, որը, ինչպես հաղորդվում է, ներառում է հազարավոր զինվորներ և կտևի մի քանի օր, որպես «2002 թվականից ի վեր օկուպացված Արևմտյան ափին ամենամեծ ռազմական գործողություն»:
Yedioth Ahronoth-ը հայտնում է, որ ՑԱԽԱԼ-ը նախատեսում է տարհանել մի շարք բնակելի թաղամասեր՝ դիմադրությունը «կարգավորելու» համար:

