ԿԲ-ն համաձայնել է «HSBC բանկ Հայաստան»-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկի» կողմից 75% մասնակցության ձեռքբերմանը
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:
ԿԲ-ից հայտնում են, որ Խորհուրդը հաստատել է նաև «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)»:

