Ռուսական ՀՕՊ միջոցները ԱԹՍ-ներ են խոցել, կանխել են ահաբեկչության փորձը
Ռուսական ՀՕՊ միջոցները երեք անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի և երկու՝ Կուրսկի շրջաններում, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»-, նշվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

