Ամենաերկար հոթ-դոգը՝ Նիկոլի քաղաքականության առանցքում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, դոցենտ Լևոն Նազարյանն է։

Ըստ ռուսական աղբյուրների, վաղը՝ օգոստոսի 27-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են և քննարկեն հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մանրամասները։ Մինչև այդ արդեն Բաքվում խաղաղության պայմանագրի դրույթները քննարկման առարկա են դարձրել ՌԴ նախագահն ու Բաքվի բռնակալը։ Ի՞նչ հետևություններ կարելի է անել Հայաստանի բացակայությամբ մեր պետության ճակատագրին առնչվող նման գործընթացներից, ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը չեզոք դիրքում, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ՀՀ-ի համար նման քննարկումները։ Հաղորդման հյուրն իր տեսակետները հայտնեց այս առնչությամբ։

Հաղորդման ընթացքում Լևոն Նազարյանն անդրադարձավ նաև  մեր երկրի ազգային անվտանգության մարտահրավերներին՝ հիշեցնելով, որ կար ժամանակ, երբ հայ ժողովուրդը զերծ էր նման մտահոգություններից։ Այնինչ այսօր մեր բոլոր ծրագրերը բախվում են այդ խնդրին։

 

Հարցազրույցը դիտեք տեսանյութում