Տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազում է․ Վիճակագրական կոմիտե
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024թ. օգոստոսի 26-ի դրությամբ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Ըստ վիճակագրության 2024 թվականի հունվար-հուլիսին (7 ամիսներին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 9.6 % տնտեսական ակտիվության աճ։ Նշենք, որ առաջին 6 ամիսների տվյալներով այդ ցուցանիշը 10,4 տոկոս էր:
Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 15.7%, մինչդեռ հունվար-հունիսին այդ ցուցանիշը 18,2 տոկոս էր:
Շինարարության ծավալն աճել է 16.1 %-ով, առևտրի շրջանառությունը 21.4%-ով: Այս տարվա առաին կիսամյակի տվյալներով առեւտրի շրջանառության աճը կազմել է 22,9, իսկ շինարարությունը՝ 15,7 տոկոս:
Հունվար-հուլիսին ծառայության ծավալները ավելացել են ընդամենը 4.5 %-ով (հունվար-հունիսին՝ 4,4 տոկոս):
Այս տարվա 7 ամիսներին սպառողական գների ինդեքսը նվազել է 0.3 %-ով, բայց արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը աճել են 2.8 %-ով։
Նման Տնտեսական ակտիվության պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է ընդամենը 1.1 %-ով, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 95%-ով:
Այս տարվա 7 ամիսների տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է 2.2 անգամ՝ կազմելով 8,7 մլրդ դրամ, մինչդեռ առաջին 6 ամիսներին աճը եղել է 2,3 անգամ (7,9 մլրդ դրամ):
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն այս տարվա առաջին 7 ամիսներին աճել է 79.1 %-ով եւ կազմել 11,68 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակի տվյալներով այն աճել է 86,5 տոկոսով:

