Երևանն ամենապահանջվածն է ռուս զբոսաշրջիկների համար
Հայտնի են դարձել ռուս զբոսաշրջիկների շրջանում ամառային հանգստի համար ամենապահանջված քաղաքները։
«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, առցանց ծառայության մասնագետները վերլուծել են օգտատերերի կողմից ավիատոմսերի գնման տվյալները և պարզել, որ նրանց 75 տոկոսն իրենց հանգիստն անցկացրել է Ռուսաստանում։ Արտասահման մեկնածներն այցելել են 157 երկիր։
Երևանն ամենապահանջվածն է արտասահմանյան ուղղությունների շարքում՝ յուրաքանչյուր տասներորդ զբոսաշրջիկ տոմս է գնել Երևանում հանգիստն անցկացնելու համար: Ցուցակում հաջորդիվ Ստամբուլն է, Անթալիան, Տաշքենդը և Մինսկը:

