Երևանի և մոտակա մարզերի ՆԳՆ անձնագրային բաժինները կաշխատեն շաբաթ օրը

Վաղն աշխատելու են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային հետևյալ բաժինները`

Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի,
Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի,
Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի,
Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի,
Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։

Երևանում և մոտակա անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։