Կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Բուդաղյանը հաղթել է «UK International Music Competition» օնլայն մրցույթում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հարվածային-փողային գործիքների ամբիոնի դասախոս Արսեն Գրիգորյանի մասնագիտական դասարանի 2-րդ կուրսի ուսանող Գրիգոր Բուդաղյանը հաղթել է «UK International Music Competition» օնլայն մրցույթում (Absolute first prize)։

Կոնսերվատորիայից հայտնում են, որ նա ներկայացրել է Լուիջի Բասսիի «Կոնցերտային ֆանտազիան «Ռիգոլետո»-յի մոտիվներով» ստեղծագործությունը։

Գրիգոր Բուդաղյանը ծնվել է Երևանում, երաժշտական կրթության առաջին քայլերը սկսել է Էջմիածնի թիվ 12, սովորել է՝ Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցներում, ապա՝ Պ․ Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում։ 2021 թվականին ընդունվել է ԵՊԿ՝ Կլարնետի մասնագիտացմամբ, 2022 թվականի հունվարին զորակոչվել է բանակ։ Զորակոչվելուց հետո ուսմանը վերադարձել է 2024 թվականին։

Մինչկոնսերվատորիական տարիներին համերգային ելույթներն անցել են Հայաստանում, Վրաստանում, ԱՄԷ-ում, ունեցել է մրցութային հաջողություններ․ 2019-ին՝ «Արտ Մյուզիք, 2020-ին՝ Սերբիայում կազմակերպվող միջազգային մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ)։