ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել ամերիկյան զենք օգտագործել Կուրսկի շրջանի վրա հարձակման համար

ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել ամերիկյան զենք օգտագործել Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ, հայտնում են Պենտագոնից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թույլ ենք տալիս Ուկրաինային հակահարված տալ՝ պաշտպանելու սահմանամերձ շրջանները ռուսական հարձակումներից»,- նշել են ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունից։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ, չնայած Կուրսկի շրջանի վրա հարձակման նպատակների մասին Վլադիմիր Զելենսկիի հայտարարություններին, ԱՄՆ-ն այս համատեքստում դեռ հարցեր ունի պարզելու։