Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Սև ծովի «Կովկաս» նավահանգիստը

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Սև ծովի «Կովկաս» նավահանգիստը։

Վառելիքի տանկեր տեղափոխող երկաթուղային լաստանավը խոցվել է հրթիռային հարվածից։
Օպերատիվ շտաբից հաղորդում են՝ վառելիքային ցիստեռններով լաստանավում գտնվել է 5 մարդ։ Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 101 մարդ և 34 միավոր տեխնիկա։