Ավելի լավ է դուք ձեր գործով զբաղվեք․ Փաշինյանը՝ ԱԳՆ-ի ոչխար պահելու մասին

Կառավարության նիստին քննարկվում էր Հայաստան ներկրվող կամ բուծվող տոհմային ոչխարների և այծերի մեկ գլխի համար 50% սուբսիդավորում տրամադրելու որոշման նախագիծը,  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց․ «Ի՞նչ կլինի, որ պետությունը ոչ թե սուբսիդավորի ձեռքբերվող մանր եղջերավոր տոհմային անասունների կես գինը, այլ պետությունը ձեռք բերի ճիշտ տեսակները և հետո կես գնով տա գյուղացիներին»։

«Էդ ինչքա՞ն կտևի պահելը, կսատկեն կեսը։ Էդ նշանակում է, որ պետությոնը պետք է անասնապահությամբ զբաղվի՝ թեկուզ մեկ շաբաթով»,-ասաց Փաշինյանը և հարցրեց, թե ով պետք է դա անի։

Միրզոյանը տեղից արձագանքեց, թե ԱԳՆ-ը կանի։

Փաշինյանը էլ թե․ «Չէ, ավելի լավ է դուք ձեր գործով զբաղվեք…»։