2024 թվականից Օձունը Google Maps-ը լոկացիայով ցույց է տալիս «ՈՒԶՈՒՆԼԱՐ»
Էսօր կարդացի, որ Կիրանցի բնակիչները հայտնում են՝ երբ կանգնում են գյուղի կենտրոնում՝ դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։
Ասեմ, որ խորհրդային տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
Ի դեպ՝ այդ մասին առաջինը հիշեց ու «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլը, իսկ 2024 թվականին՝ սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։
Սիրելի՛ կիրանցիներ, ասեմ, որ 2024 թվականից իմ հայրենի Օձունը Google Maps-ը լոկացիայով ցույց է տալիս «ՈՒԶՈՒՆԼԱՐ», որը 1967 թվականից ի վեր ոչ մի թղթաբանության մեջ գոյություն չունի։
Սրանց դեպքում սա նորմալ երևույթ է, երբ անտերխանայի վիճակ է, ու երկիրդ դարձրել են «проходной двор»․ ով ասես, որտեղից ասես, մտնում-դուրս է գալիս։
Փաստացի սկզբում հանձնում են տարածքը, հետո դրա անունն է հայտնվում հեռախոսիդ էկրանին, իսկ կոլաբորանտ իշխանությունը շարունակում է համոզել, թե ամեն ինչ կարգին է։

