Սեպտեմբերից անհատ տաքսու վարորդները պարտավոր են էլեկտրոնային ՀԴՄ-ներ գեներացնել
Տաքսիստները սեպտեմբերի 1-ից հաճախորդներին պարտավոր են տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշումով կարգավորվում է, թե ինչպես են անձինք գրանցվում հարկային մարմնում։
«Էլեկտրոնային եղանակով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք ոչ մի գործողություն չեն իրականացնում, Էլեկտրոնային հարթակներն են ՊԵԿ-ին փոխանցում իրենց տվյալները և ինքնաշխատ եղանակով ստանում հարկային կոդ և հարկ վճարողի հաշվառման համարանիշ, և ուղևորափոխադրում իրականացնելու ընթացում յուրաքանչյուր պատվեր ընդունելիս և ավարտելիս ինքնաբերաբար գեներացվում է էլեկտրոնային ՀԴՄ։ Անհատ վարորդները կարող են հարկային մարմնի էլեկտրոնային հավելվածի միջոցով կրկին «Ես եմ» համակարգի միջոցով առանց այցելության և ֆիզիկական կոնտակտի գրանցվել, ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կրկին նույն հավելվածի միջոցով գեներացնել էլեկտորնային ՀԴՄ»,-բացատրեց Բադասյանը։

