Ռոբերտ Քենեդին կարող է դուրս գալ ընտրապայքարից և սատարել Թրամփին

ԱՄՆ նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Ռոբերտ Ֆիցջերալդ Քենեդին ցանկանում է նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնել և սատարել նրան՝ Թրամփի հնարավոր վարչակազմում պաշտոնի դիմաց։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Քաղաքական գործողության հանձնաժողովներից մեկից։

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին հայտարարել է, որ օգոստոսի 23-ին ելույթ կունենա Արիզոնայում և կխոսի «ներկայիս պատմական պահի և առաջ շարժվելու իր ուղու մասին»։

Հասարակայնության հետ կապերի ամրապնդման գծով տնօրեն Լարի Շարփը Reuters-ին հայտնել է, որ Քենեդին ծրագրում է դուրս գալ ընտրապայքարից և սատարել Թրամփին, բայց դա կախված է նրանից, թե նախկին նախագահն ընտրվելու դեպքում ինչ պաշտոն կառաջարկի Քենեդիին։