«Գազպրոմ»-ը և ադրբեջանական Socar-ը քննարկում են գործընկերությունը` «Հյուսիս-Հարավ» նախագծում

«Գազպրոմ»-ը և ադրբեջանական Socar-ը քննարկում են գործընկերությունը` «Հյուսիս-Հարավ» նախագծում, փոխանացում է ՏԱՍՍ-ը:

Ընկերությունները պայմանավորվել են ընդլայնել բազմապլան ռազմավարական գործընկերությունը, հայտնել է ռուսական հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Նշենք՝ «Գազպրոմ»-ի պատվիրակությունը մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան երկօրյա պետական այցի միջոցառումներին:

Պուտինը Բաքու է ժամանել նախօրեին։ Նա Ալիևի հետ բանակցություններ է վարել, ստորագրվել են մի շարք համատեղ փաստաթղթեր: