Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Ադրբեջանի և Ղազախստանի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում ղազախական Ժարկենթ քաղաքում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է lenta.ru-ն։
Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 24-ը։ Զինվորական անձնակազմի թվի և ստորաբաժանումների մասնակցության մասին տեղեկություն չի հաղորդվել։

